ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը

Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
04.09.2025 | 18:13

Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։

Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է։

Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։

Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։

Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում:

Իմմանուել Կանտը հստակ է ասել․

«Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։

Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։

Իսկ Արիստոտելը հիշեցնում է․

«Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։

Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։

Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։

Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 10092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ